Կարևոր իրադարձություններ

Ամերիկայի հայկական համագումարն աջակցում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը

10 Հոկտեմբեր, 2019 15:07
Ամերիկայի հայկական համագումարն աջակցում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը

Ամերիկայի հայկական համագումարն աջակցում է Սիրիա ներխուժման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ամերիկացի սենատորներ Լինդսի Գրեմի և Քրիս Վան Հոլենի առաջարկած օրենսդրական նախագծին:

Օրինագիծը նախատեսում է սահմանափակումներ Թուրքիայի նախագահի, փոխնախագահի, պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, առևտրի և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարների Ամերիկայում գտնվող ակտիվների նկատմամբ:

Օրինագիծը նաև նպատակ ունի սահմանափակելու Թուրքիայի ռազմական գործողությունները: Պատժամիջոցները կտարածվեն նաև Թուրքիայի էներգետիկ ոլորտի վրա, բացի այդ, կարգելվի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Թուրքիային և վիզայի սահմանափակումներ կսահմանվեն այն ​​թուրք պաշտոնյաների համար, որոնք մտադիր են այցելել Միացյալ Նահանգներ:

«Ժամանակն է, որ ԱՄՆ կառավարությունը ընդունի, որ Թուրքիան ոչ վստահելի դաշնակից է: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի անտեսել Էրդողանից եկող վտանգը»,- նշել են ԱՀՀ-ի համանախագահները:

 

Լրահոս

Դիտել ավելին