Կարևոր իրադարձություններ

Հիշարժան փաստ է, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված ոչ մի աղմուկ չկա. Փաշինյան

10 Հոկտեմբեր, 2019 13:34
Հիշարժան փաստ է, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված ոչ մի աղմուկ չկա. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ խաղողի մթերմանը:

«Այսօր ես արձանագրեցի, որ ըստ էության՝ մենք խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք: Ուշադրությունս գրավեց այն, որ այս տարի ոչ մի աղմուկ-աղաղակ չկա: Սա, կարծում եմ, հիշարժան փաստ է, որովհետև ես չեմ հիշում այդպիսի բան, որ խաղողի մթերման շրջանում կառավարությունը սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստանա: Ես բոլորիս շնորհավորում եմ այս կապակցությամբ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց՝ իրենք անընդհատ արձանագրում են այն, ինչ տեղի է ունեցել, բայց կարևոր է արձանագրել նաև այն, ինչ սովորաբար տեղի էր ունենում, սակայն այլևս տեղի չի ունենում: Սա, ըստ վարչապետի, բավական լուրջ հաջողություն է: Նա հույս հայտնեց, որ այդպես կշարունակվի:

«Սա պատահականություն չէ ամենևին, կախված է այն գործողությունների հետ, որ մենք ձեռնարկել ենք: Ձեր թույլտվութամբ ես այդ գործող մանրամասների մեջ չմտնեմ, որ մենք ձեռնարկել ենք անցյալ տարվանից սկսած՝ ՊԵԿ միջոցներով և քննարկումների արդյունքում: Սա դրական արդյունք է, մենք գտել ենք ձևը՝ ինչ անել, որ խաղողի մթերման շրջանում արհեստական լարվածություններ և գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»,- նշեց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին