Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,38
    7,58

Կարևոր իրադարձություններ

Հանրապետությունում կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում

10 Հոկտեմբեր, 2019 12:50
Հանրապետությունում կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում

ՀՀ կառավարությունն ընդունեց «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Այս մասին հարցը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

«Հանրապետությունում այժմ ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում չի իրականացվում: Ընտանիքում բռնության երևույթի տարածվածությունը, ծավալները և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ձևավորվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների հիման վրա, ինչը հնարավորություն չի տալիս մեզ բացահայտել ընտանիքում բռնության դեպքերի տարածվածությունը և գործոնները, գնահատել ընտանիքում բռնության դրսևորման օրինաչափությունները և այլն»,- ասաց Գասպարյանը:

Նախարարի առաջին տեղակալը նշեց, որ որոշման ընդունումը բյուջեի միջոցների վրա ազդեցություն չի ունենա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին