Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի օդուժը թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորացել է դեպի Սիրիայի տարածք

10 Հոկտեմբեր, 2019 10:28
Թուրքիայի օդուժը թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորացել է դեպի Սիրիայի տարածք

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հայտնել Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքի մասին: Ըստ Twitter-ում արված գրառման՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են շարժվել դեպի Եփրատ գետի արևելյան հատված, գրում է Ermenihaber.am-ը:

Մինչ այս պահը կրակի տակ է առնվել քուրդ գրոհայինների 181 հենակետ։ Օդային հարվածներից բացի մարտի մեջ են մտել նաև թուրքական զինուժի ցամաքային ուժերը։ 

Նշվում է, որ գործողության շրջանակներում Թուրքիայի օդային ուժերը թուրք-սիրիական սահմանից 30կմ խորացել են դեպի Սիրիայի տարածք։ Օպերացիայի ընթացքում  օգտագործվում են F-35 կործանիչներ, տանկեր։ 

Միջազգային այդ թվում և քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողությունների հետևանքով արդեն զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Թուրքական լրատվամիջոցները չեն հաստատում այդ տեղեկատվությունը։ 

Հիշեցնենք, որ քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ եթե Թուրքիան անցնի թույլատրելի սահմանը, ապա Վաշինգտոնը կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին