Կարևոր իրադարձություններ

Ով է ԼՀԿ-ի՝ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն.«Ժողովուրդ»

10 Հոկտեմբեր, 2019 08:42
Ով է ԼՀԿ-ի՝ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում կներկայացնեն «Լուսավոր Հայաստան» խմբակցության Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունում տրամադրվածություն կա վերահսկող այս պորտֆելը զիջել «Լուսավոր Հայաստանին»:

Իսկ թե ով է ընդդիմադիր այդ խմբակցության ՀՊ անդամի թեկնածուն, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը չէր գաղտնազերծել: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ այդ պաշտոնում ԼՀԿ խմբակցության թեկնածուն Կարեն Սարգսյանն է: Նա Գիտակրթական միջազգային կենտրոնի «Տնտեսագիտություն եւ կառավարում» ամբիոնի վարիչն է, աշխատել է նաեւ Պետական եկամուտների կոմիտեում որպես աուդիտոր: Ավելին՝ երեկ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» եւ ԲՀԿ խմբակցությունների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲՀԿ խմբակցությունը թեկնածու չի առաջադրի:

Հիշեցնենք, որ ՀՊ անդամ դաշնակցական Արա Նռանյանի լիազորությունների ժամկետն ավարտվել է, եւ դրա համար նոր թեկնածու է հարկավոր»:

 

Լրահոս

Դիտել ավելին