Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջի մոտ 150 մլն հետևորդների հետ կիսվել է Հայաստան կատարած վերջին այցի հիշարժան դրվագներով

09 Հոկտեմբեր, 2019 22:04
Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջի մոտ 150 մլն հետևորդների հետ կիսվել է Հայաստան կատարած վերջին այցի հիշարժան դրվագներով

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջի մոտ 150 մլն հետևորդների հետ կիսվել է Հայաստան կատարած վերջին այցի հիշարժան դրվագներով, ստացած հայկական նվերներով:

Քարդաշյանն ինստագրամի «Սթորի» բաժնում կիսվել է քրոջ՝ Քորթի Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ այցից հետո հրապարակած լուսանկարով: Լուսանկարը մակագրված է «Ի հիշատակ 1.5 միլիոն հայերի, ովքեր կոտորվել են»:

Քարդաշյանը հրապարակել է նաև Երևանում «PicsArt»-ի գրասենյակում աշխատակիցների հետ արված լուսանկարը: Հեռուստաաստղը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխատողների 51 տոկոսը կանայք են՝ նշելով, որ հպարտանում է այդ հիանալի թիմով:

Քարդաշյանի հայ երկրպագուները նվիրել են նաև հայկական տառերով պայուսակներ, տնային պայմաններում պատրաստված օճառներ, զարդեր, որոնք հասանելի են տեսանյութում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին