Կարևոր իրադարձություններ

Զորավարժության ընթացքում այսօր կիրառվել են հայկական արտադրության 500 կգ-անոց ռումբեր

09 Հոկտեմբեր, 2019 21:30
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Զորավարժության ընթացքում այսօր կիրառվել են հայկական արտադրության 500 կգ-անոց ռումբեր

ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 9-ին անցկացված՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների ներգրավմամբ հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլում կիրառվել են հայկական արտադրության 500 կգ-անոց ռումբեր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր զորավարժությունների ժամանակ հայկական ՌՕՈւ-երի «Սու-25» երը հայկական արտադրության 500 կգ ռումբերով շատ դիպուկ ու դիտարժան ռմբանետում կատարեցին։ Ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գ. Ասլանյանը և զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Ներսիսյանը իսկական վարպետություն ցուցաբերեցին»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին