Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ պրոռեկտորի լիազորությունները դատարանի որոշմամբ սահմանափակվել են. ԵՊՀ մամուլի խոսնակ

09 Հոկտեմբեր, 2019 18:01
Հեղինակ՝ Գևորգ Էմին-Տերյան
ԵՊՀ պրոռեկտորի լիազորությունները դատարանի որոշմամբ սահմանափակվել են. ԵՊՀ մամուլի խոսնակ

ԵՊՀ պրոռեկտորի լիազորությունները դատարանի որոշմամբ սահմանափակվել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը. «Հիմք ընդունելով ԵՊՀ պրոռեկտոր Ա. Իսրայելյանի հաստիքի ստեղծման անօրինականությունը՝ դատարանը կասեցրել է ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի հրամանի գործողությունը, որով ես եւ իմ վարչությունը ենթարկվում էինք ԵՊՀ «գլխավոր գրաքննիչին»։

Դատարանի որոշումից հետո ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն համապատասխան հրաման է ստորագրել, որով ես առժամանակ չեմ ենթարկվելու ԿԳՄՍ նախարարի ընկեր, պրոռեկտոր Ի.Ա.-ին։ Իսկ դա նշանակում է, որ գրաքննությունը ԵՊՀ-ում առժամանակ դադարեցված է»:

 

Լրահոս

Դիտել ավելին