Կարևոր իրադարձություններ

Քարդաշյան քույրերն այսօր Գառնիի տաճարում են եղել (տեսանյութ)

09 Հոկտեմբեր, 2019 16:16
Քարդաշյան քույրերն այսօր Գառնիի տաճարում են եղել (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանն իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի ու երեխաների հետ այսօր այցելել է Գառնու տաճար:

Այս մասին տեղեկանում ենք «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի Facebook-յան էջում հրապարակած տեսանյութից:

Աշխարհահռչակ ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցն Հայաստան միջազգային պարբերականների ուշադրության կենտրոնում է: Նրա այցին ու Երեւանում անցկացվող WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ համաժողովին անդրադարձել են Reuters-ը, Dailymail-ը եւ Harpersbazaar-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին