Կարևոր իրադարձություններ

Եղեգնուտի անտառապահը 75 ծառ է ապօրինի հատել. քրգործ է հարուցվել. ՔԿ

09 Հոկտեմբեր, 2019 15:02
Եղեգնուտի անտառապահը 75 ծառ է ապօրինի հատել. քրգործ է հարուցվել. ՔԿ

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անտառապահին: Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահը, 2019 թվականի օգոստոսի 10-ից մինչև նույն թվականի սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով ՀՀ անտառային օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված դրույթները, այն է՝ անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառհատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն պատկանող բենզասղոցի գործադրմամբ, միայնակ նշված պահաբաժնում ապօրինի հատել է ընդհանուր թվով 75 հատ 10 սմ-ից մինչև 56 սմ հատման տրամագծով բոխի, բալենի, լորենի և ուռենի տեսակի ծառեր:

Քննության տվյալներով՝ առաջացած 21,09 խտացված խմ ծավալով փայտանյութի մի մասը նա օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մնացածը՝ վաճառել՝ այդկերպ պատճառելով ընդհանուր 2.053.500 ՀՀ դրամի վնաս:

Մինչդատական վարությում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Լրահոս

Դիտել ավելին