Կարևոր իրադարձություններ

Նախագահը Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու միջնորդություն չի ստացել

09 Հոկտեմբեր, 2019 13:52
Նախագահը Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու միջնորդություն չի ստացել

Նախագահի աշխատակազմն այս պահին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու առաջարկ կամ միջնորդություն չի ստացել: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ մամուլը քիչ առաջ գրեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Ըստ հրապարակման՝ Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին:


 

Լրահոս

Դիտել ավելին