Կարևոր իրադարձություններ

«Էյ Ջի էլեկտրոնիկս» խանութն Արթուր Բաղդասարյանին չի պատկանում․ աղբյուրը հերքում է

09 Հոկտեմբեր, 2019 12:44
«Էյ Ջի էլեկտրոնիկս» խանութն Արթուր Բաղդասարյանին չի պատկանում․ աղբյուրը հերքում է

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շարունակում է վաճառել իր ակտիվները։

«Օրերս տեղեկացանք, որ նա վաճառել է Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող հերթական առևտրային տարածքը: Նախկինում այդ տարածքում գործում էր «Էյ Ջի էլեկտրոնիկս» խանութը, որը զբաղվում էր էլեկտրատեխնիկայի վաճառքով»,- գրել էր թերթը։

Մեզ հետ զրույցում Արթուր Բաղդասարյանին մոտ կանգնած աղբյուրը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ վերոնշյալ առևտրային տարածքը չի պատկանում Բաղդասարյանին և վերջինս դրա հետ որևէ առնչություն չունի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին