Կարևոր իրադարձություններ

Ռումբի ահազանգ Գյումրիի դպրոցներից մեկում

09 Հոկտեմբեր, 2019 12:07
Ռումբի ահազանգ Գյումրիի դպրոցներից մեկում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որ Գյումրի քաղաքի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և տարածքային բաժնի ծառայողները: Ահազանգի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը և արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դպրոցի 250 աշակերտներն ու ուսուցչական ողջ կոլեկտիվը տարհանվել է: 

 

Լրահոս

Դիտել ավելին