Կարևոր իրադարձություններ

Արցախցի Միշան եւ Սերժ Թանկյանը միասին երգել են «Արցախ» երգը (տեսանյութ)

09 Հոկտեմբեր, 2019 11:16
Արցախցի Միշան եւ Սերժ Թանկյանը միասին երգել են «Արցախ» երգը (տեսանյութ)

Հայտնի System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով Հայաստանում  մասնակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019), երեկ ներկայացրել է իր սեփական արտադրության սուրճի բրենդը՝ Gavat-ը:

Շնորհանդեսին մասնակցել է նաեւ արցախցի փոքրիկ կատարող, ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի մասնակից Միշա Գրիգորյանը: Միշա Գրիգորյանն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա Թանկյանի հետ կատարում է վերջինիս «Արցախ» երգը: «Այս երեկո «Թուֆենկյանում» երգեցի Սերժ Թանկյանի եւ այլ բարձրաստիճան հյուրերի համար։ Նույնիսկ հասցրինք միասին երգել»,- գրառում է կատարել Միշան:

Տեսանյութն՝ այստեղ:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին