Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Վրաստանը երկու ամսում 113 մլն դոլար Է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով

09 Հոկտեմբեր, 2019 11:00
Վրաստանը երկու ամսում 113 մլն դոլար Է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով

Վրաստանի զբոսաշրջության ոլորտը հուլիսին եւ օգոստոսին 113 մլն դոլար Է կորցրել Ռուսաստանից թռիչքների արգելման պատճառով: Այդ մասին հայտնել Է հանրապետության զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին IMEDI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մեր երկիրն առաջին կիսամյակում շահույթ Է ստացել 1,5 մլրդ դոլարի չափով, ինչը 7 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Առանձին վերցված երկրորդ եռամսյակի դրամական ցուցանիշներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները գերազանցում Էին 8,4 տոկոսով:

Հենվելով այդ թվերի վրա՝ մենք ակնկալում Էինք, որ երրորդ եռամսյակում պետք Է աննախադեպ բարձր ցուցանիշ արձանագրվի: «Արդեն հուլիսին մեր երկիրը զբոսաշրջության ինդուստրիայում կորցրեց 57 մլն դոլար, իսկ ինչ վերաբերում Է օգոստոսին, ապա այստեղ մենք պակաս ենք ստացել 56 մլն դոլար»,- ասել Է Կվրիվիշվիլին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին