Կարևոր իրադարձություններ

Հայաստանում առաջխաղացում կա, խանդավառություն կա. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահը՝ WCIT համաժողովի մասին. ՀԺ

09 Հոկտեմբեր, 2019 09:11
Հայաստանում առաջխաղացում կա, խանդավառություն կա. «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահը՝ WCIT համաժողովի մասին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում առաջխաղացում կա, խանդավառություն կա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը: Վերջինս WCIT 2019 համաշխարհային ՏՏ ոլորտի համաժողովի բանախոսներից է:

Նա պատասխանել է համաժողովի և ՀՀ ՏՏ ոլորտի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

– Պարոն Զորյանարդեն 2-րդ օրն է՝ Երևանում ընթանում է WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովըՀավանաբար մասնակցել եք նաև այլ երկրներում նմանատիպ միջոցառումներիԻնչպե՞ս է Հայաստանում այն կազմակերպվածՏարբերություններ դրական և բացասական առումներով նկատո՞ւմ եք:

– Ընդհանրապես շատ հաջող համաժողով է: Հաջող է կազմակերպվածության առումով, ժողովրդի բազմության և տեսակի առումով, նաև բավական բովանդակալից է: Այո, այլ համաժողովների շատ հաճախ եմ ներկա լինում, քանի որ տեխնոլոգիաների և հետազոտությունների ոլորտում եմ: Ընդհանրապես այն համաժողովներին, որտեղ ես ներկա եմ լինում, ավելի խորը գիտական համաժողովներ են, քանի որ այդ ժամանակ տեխնոլոգիաների ոլորտի մարդիկ խոսում են մեկ այլ տեխնոլոգիաների ոլորտի մարդկանց համար: Այս համաժողովը տարբեր է. ՏՏ ոլորտի ներկայացուցիչները իրենց վերջին նորությունների և հետազոտությունների մասին են խոսում՝ ոչ ոլորտի ներկայացուցիչների համար, ինչը շատ լավ կողմեր ունի: Դու կարողանում ես քո ունեցած տեխնոլոգիական գիտելիքները տարածել ոչ ոլորտի ներկայացուցիչների շրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին