Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Ծառահատումները շատացել են, վառելափայտի գինը բարձրացել է. «Փաստ»

09 Հոկտեմբեր, 2019 08:45
Ծառահատումները շատացել են, վառելափայտի գինը բարձրացել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում վերջին գոնե 30 տարվա ընթացքում բավականին առանցքային նշանակություն ունեցող հարցերից եղել եւ շարունակում է մնալ ապօրինի ծառահատումների թեման։ Սա մի խնդիր է, որ երկրի համար ունի կենսական նշանակություն, քանի որ գործ ունենք բազմակողմ խնդրի հետ. մի կողմից առկա է սոցիալական խնդիր՝ ՀՀ մի շարք մարզերում (Լոռի, Տավուշ, Սյունիք) վառելիքի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ փայտը, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական։ 

ՀՀ գործող իշխանություններն ի սկզբանե ծառահատումների հարցին, կարծես թե, շատ խիստ են վերաբերվում, սակայն ապօրինի ծառահատումները շարունակվում են։ 

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ըստ ոլորտի ներքին տեղեկատվության, 2019-ին հատված ծառերի թիվն արդեն իսկ 3000-ին մոտ է, մինչդեռ 2017-ին այն կազմել է մոտ 700, իսկ 2018-ին՝ մոտ 1000 ծառ։ 

Ի դեպ, մեր տեղեկություններով, փայտի 1 խմ-ի գինը տատանվում է 15000-20000 դրամի սահմաններում՝ նախկին 10000-ի փոխարեն, սակայն, միեւնույն է, գյուղացիները ստիպված են նույնիսկ այդ գնով ձեռք բերել վառելափայտ՝ ձմռանը նախապատրաստվելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին