Կարևոր իրադարձություններ

Կստեղծվի համահայկական թվային պլատֆորմ, այն կկոչվի Highconnect

08 Հոկտեմբեր, 2019 22:29
Կստեղծվի համահայկական թվային պլատֆորմ, այն կկոչվի Highconnect

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Reddit-ի համահիմնադիր եւ գործադիր նախագահ Ալեքսիս Օհանյանը, Synopsys Armenia-ի նախագահ Երվանդ Զորյանը, ամերիկահայ հայտնի բժիշկ եւ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը  Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին համահայկական թվային հարթակի ստեղծման մասին։

«Համահայկական թվային պլատֆորմ ենք ստեղծելու, որը կմիավորի ամբողջ աշխարհով սփռված հայությանը։ Հարթակը կհամախմբի տարբեր հետաքրքրություններ ունեցող հայերին եւ կլինի տարբեր հարցերի շուրջ ստեղծված սիմպոզիում։ Սա կլինի հայերի առցանց հարթակը»,– նշեց Սերժ Թանկյանը։

Հակոբ Արշակյանը հավելեց՝ հարթակը կկոչվի Highconnect։ Նա նաեւ նկատեց, որ անունն էլ ինքնին խոսուն է՝ «մի կողմից High` բարձր կապ, մյուս կողմից «հայ» կապ, այսինքն՝ ամբողջ հայության համար կապի հնարավորություն»։

Ալեքսիս Օհանյանը կարեւորեց հարթակի ստեղծումը, ապա հավելեց, որ ինքը երկար է մտածել, թե «Ռեդիթը» ինչպես կարող է օգնել հարթակի մասին տեղեկացնելու համար։

Էրիկ Իսրայելյանն էլ իր հերթին նշեց՝ իր համար իսկապես հրաշալի է, որ հնարավորություն կլինի այդպիսի հարթակ ստեղծել եւ հնարավորություն կլինի նպաստել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը ՀՀ–ում։

Երվանդ Զորյանը նկատեց՝ մենք արժանի ենք նրան, որ կարողանանք միմյանց ճանաչել եւ համագործակցել՝ հաշվի առնելով հայության սփռվածությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին