Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը կարևորեց իրավական համակարգի աշխատողների սոց. երաշխիքների համակարգի առաջ մղումը

08 Հոկտեմբեր, 2019 20:04
Փաշինյանը կարևորեց իրավական համակարգի աշխատողների սոց. երաշխիքների համակարգի առաջ մղումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը հետևողականորեն առաջ տանի Քննչական կոմիտեի աշխատողների, և ընդհանրապես իրավական համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը: Հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում Փաշինյանը նշեց, որ այդպիսով նրանք կսկսեն համապատասխանել այն պահանջներին, որոնք առաջադրում է ժողովուրդն ու կառավարությունը:

«Մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ, ինչպես ՔԿ-ն պետք է կարողանա ապահովել երկրի իրավական անվտանգության մի շատ զգալի մասը, այնպես էլ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը հետևողականորեն առաջ տանի Քննչական կոմիտեի աշխատողների, և ընդհանրապես իրավական համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը, որպեսզի նրանք քայլ առ քայլ համապատասխան լինեն այն պահանջներին և պայմաններին, որ ՀՀ կառավարությունը, հանրությունն ու ժողովուրդն առաջադրում են Քննչական կոմիտեին և ընդհանրապես իրավական մարմիններին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն արդյունավետ աշխատանք մաղթեց ՔԿ աշխատակիցներին, նշելով, որ այսօր Հայաստանի բոլոր քննիչներն աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին