Կարևոր իրադարձություններ

Խաչատուրյան քույրերը ցույց են տվել, թե ինչպես են սպանել իրենց հորը (տեսանյութ)

08 Հոկտեմբեր, 2019 19:56
Խաչատուրյան քույրերը ցույց են տվել, թե ինչպես են սպանել իրենց հորը (տեսանյութ)

Ռուսական լրատվամիջոցները հրապարկել են Մոսկվայում իր դուստրերի կողմից սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի տանը քննիչների անցկացված փորձի տեսանյութը:

РЕН ТВ հեռուստաալիքի հրապարակած կադրերում աղջիկները ցույց են տալիս, թե ինչպես են կատարել սպանությունը: Կրտսեր և միջնեկ քույրերը խոստովանում են, որ նրան մեջքի կողմից են մոտեցել, երբ նա քնած էր բազկաթոռին:

«Նա (կրտսեր քույրը) հասցրել է առաջին հարվածը, նա արթնացել է, այնուհետև ես հարվածեցի մուրճով, չեմ հիշում՝ մեկ, թե երկու անգամ», - պատմել է միջնեկ քույրը՝ Անգելինան:

Վիրավոր Միխայիլ Խաչատուրյանը վեր է կացել և սկսել հարցեր տալ, թե ինչ է կատարվում: Դրանից հետո մեղադրյալները զանգահարել են ոստիկանություն և շտապ օգնություն են կանչել:

Անգելինան ընդգծել է, որ իրենք նախապես չեն որոշել, թե ով ինչ պետք է անի և պահի տակ են գործել: Միևնույն ժամանակ ավագ քույրը նրանց փորձել է հետ պահել և մինչև վերջին պահը հրաժարվել է մասնակցել հանցագործությանը:  

Ենթադրաբար, աղջիկները հորը սպանել են, երբ նա հերթական անգամ հարձակվել է կրտսեր քրոջ վրա:

Հիշեցնենք, որ մեծ հնչեղություն ստացած սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսի 27-ին: Հունիսին ՔԿ-ն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական բռնության և հոգեբանական ճնշումների:

 

Լրահոս

Դիտել ավելին