Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գեղեցիկ բիզնես կերպարում ներկայացած Քիմ Քարդաշյանը համբույրներ է ուղարկել իր հետևորդներին. Daily Mail-ն անդրադարձել է Քիմի երևանյան ելույթին

08 Հոկտեմբեր, 2019 19:46
Հայաստանում գեղեցիկ բիզնես կերպարում ներկայացած Քիմ Քարդաշյանը համբույրներ է ուղարկել իր հետևորդներին. Daily Mail-ն անդրադարձել է Քիմի երևանյան ելույթին

Քիմ Քարդաշյանի՝ Երևանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում ունեցած ելույթին անդրադարձել է Daily Mail պարբերականը՝ նկատելով, որ հեռուստաաստղը ներկայացել է տպավորիչ բիզնես կերպարով:

«Քիմ Քարդաշյանը կրկին բիզնես միջավայրում է՝ այցելելով Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովին: Իրապատում շոուի 38-ամյա աստղն օդային համբույրներ է ուղարկել իր հետևորդներին, միջոցառման ունկնդիրներին՝ քննարկելով իր ապրանքանիշի ունեցած հաջողություններն ու ընդգծելով հաջողության հասնելու ճանապարհին հանդիպած խնդիրները»,- գրել է բրիտանական պարբերականը, որն անդրադառնում է Քարդաշյանների ընտանիքին առնչվող ցանկացած իրադարձության:

 Պարբերականն ընդգծել է նաև, որ նախօրեին Քիմի պատմական հայրենիքում, տեղի է ունեցել նրա երեք երեխաների՝ 3-ամյա Սենթի, 20 ամսական Չիկագոյի և 4 ամսական Փսալմի մկրտությունը:
 

Լրահոս

Դիտել ավելին