Կարևոր իրադարձություններ

Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին Արկադի Տեր-Թադևոսյանին և Ռոբերտ Մլքեյանին

08 Հոկտեմբեր, 2019 19:15
Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին Արկադի Տեր-Թադևոսյանին և Ռոբերտ Մլքեյանին

Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստի մեկնարկից առաջ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին գեներալ-մայորԱրցախյան ազատամարտի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանին և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ ՄլքեյանինԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավագանին կոչումներ շնորհելու մասին միաձայն որոշում կայացրել էր  դեռ  սեպտեմբերի  10-ի նիստին։ Շնորհավորելով Արկադի Տեր-Թադևոսյանին և Ռոբերտ Մլքեյանին՝ Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեցոր  սա  այն դեպքն էոր Գյումրի քաղաքի  ամենաբարձր  կոչումը Արկադի Տեր-Թադևոսյանին և  Ռոբերտ Մլքեյանին  հանձնելը  «բոլորի սրտովն է»։

Շնորհավորանքներ  հնչեցին ավագանու բոլոր խմբակցությունները ներկայացնող ավագանու անդամներից։

Այնոր  կոչումը ոչ միայն ոգևորողայլ նաև շատ պարտավորեցնող է,  իր խոսքում նշեց Արկադի Տեր-Թադևոսյանըանկեղծանալով, որ Գյումրին մեծ դեր է խաղացել իր կյանքում։ «Խորհրդային միության ժամանակ 30 տարի ծառայել եմ Խորհրդային բանակումորից 6-ը՝ Գյումրիում, և այդ 6 տարիներին ապրել եմ  Գյումրիում։ Բացի այդիմ կինը Գյումրիից է ու հենց ինքը  ստիպեցոր  ես արտերկրում ծառայելուց հետո վերադառնամ Հայաստան։ Իսկ Արցախյան  հերոսամարտի  ժամանակ  ես միշտ  եղել եմ  գյումրեցի ազատամարտիկների կողքին։ Այնպես որանչափ  շնորհակալ եմ այս կոչման համար։  Այս կոչումն ինձ համար շատ պարտավորեցնող է»,- նշեց  Արկադի Տեր-Թադևոսյանը։

«Գյումրին միայն խոնարհումի է արժանի։ Պարտադիր չէոր ծնվես Գյումրիում ու լինես այս քաղաքի նվիրյալ։ Ես  Գյումրիում չեմ ծնվելբայց սա այն միակ քաղաքն էորտեղ կուզենայի ապրել։  Կյանքիս ամենադժվար ու կարևոր օրեն  ապրել եմ այստեղ,  ու հենց ծանրության մեջ ես Գյումրիում ապրել եմ ամենաերջանիկ կյանքով։ Շնորհակալ եմ և գերագույն պատիվ եմ համարումոր  ես Գյումրիի պատվավոր քաղաքացի եմ»,-շնորհակալություն հայտնելով կոչման համար՝ նշեց Ռոբերտ Մլքեյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին