Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը

08 Հոկտեմբեր, 2019 18:29
Մեկնարկել է «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան կազմակերպության կողմից իրականացվող «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի  համակարգող խմբին և ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղություններն ու առանցքային հարցերը, ինչպես նաև քննարկվել են Նախարարության հետ համագործակցության մեխանիզմներն ու հեռանկարները։

Ծրագրի շրջանակում 2019-2020թթ-ների ընթացքում նախատեսվում է՝

 
  •   Փոքր դրամաշնորհային մրցույթ ՀԿ-ների համար իրավախախտում կատարած անձանց մասնակցությամբ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով,
  •   Լրագրողական հոդվածների մրցույթ՝ բանտային կրթության հիմնախնդիրները լուսաբանելու նպատակով (2020թ.-ի հունվարից),
  •   ՔԿՀ-ներում կրթության կազմակերպման և իրականացման առկա իրավիճակի վերաբերյալ ամփոփ հետազոտություն:

Այս հանդիպմամբ հայտարարվել է «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի մեկնարկը։

Հանդիպմանը մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, Բանտային կրթության միջազգային ցանցի (PEN) հիմնադիր անդամ Գայանե Հովակիմյանը, «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ նախագահ Սեդա Մուրադյանը, Ծրագրի փորձագետ Դավիթ Թումասյանը, ինչպես նաև Արդարադատության նախարարության և ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները:

 

Լրահոս

Դիտել ավելին