Կարևոր իրադարձություններ

Անտառապահի գիտությամբ Նոյեմբերյանում ծառեր են հատվել (տեսանյութ)

08 Հոկտեմբեր, 2019 17:56
Անտառապահի գիտությամբ Նոյեմբերյանում ծառեր են հատվել (տեսանյութ)

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզներից մեկը, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Նոյեմբերյանի անտառտնտեսության Զիկատար անտառպետության տարածքում հայտնաբերել է արմատախիլ արված ու հատված երկու հաճարենի։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ անտառապահի գիտությամբ ծառերն ապօրինի հատել է Կողբ համայնքում ապրող մի տղամարդ։

Երկուսն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ու տվել բացատրություններ։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի հանգամանքները նախապատրաստվող նյութերով պարզվում են։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին