Կարևոր իրադարձություններ

Արտակ Դավթյանը խոսել է Ապրիլյան պատերազմի օրերին Յուրի Խաչատուրովի գործողությունների մասին

08 Հոկտեմբեր, 2019 17:37
Արտակ Դավթյանը խոսել է Ապրիլյան պատերազմի օրերին Յուրի Խաչատուրովի գործողությունների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով դատարանին իր կողմից տրամադրած տեղեկություններին, ասաց, որ ցուցմունքներ չեն եղել: Նա դատարանում ասել է, որ 2016թ. ապրիլի 2–ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ստանալով տեղեկատվություն հակառակորդի՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10–03:15–ի սահմաններում ներկայացել է ծառայության վայր և զինված ուժերի կառավարումն իրականացրել անմիջապես իր կառավարման կետից։

Արտակ Դավթյանն ասաց, որ մնացյալը դատարանը  կպարզի: «Այսպես թե այնպես, ամեն ինչ ֆիքսվում է՝ սկսած անցակետից մինչեւ հերթապահ մաս»,- ասաց Դավթյանը,- տեղեկանքը տրվել է 1,5  տարի առաջ, պարզապես հիմա են շրջանառում»:

Ապրիլյան իրադարձությունները պարզելու նպատակով հանձնաժողով, սակայն, իրեն չեն հրավիրել, բայց հուսով է, որ կկանչեն:

 

Լրահոս

Դիտել ավելին