Կարևոր իրադարձություններ

Ինքնասպանության փորձ Դավթաշենի կամրջից

08 Հոկտեմբեր, 2019 16:14
Ինքնասպանության փորձ Դավթաշենի կամրջից

Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:38-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն՝ Մարինե Խ.-ին (ծնված 1975 թ.), ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Քաղաքացին գտնվում է հարազատների հսկողության տակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին