Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Ես երջանիկ եմ. Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)

08 Հոկտեմբեր, 2019 15:11
Հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան
Ես երջանիկ եմ. Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Ես երջանիկ եմ: Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ եւ իմ գործընկերների ներկայացրած նախագիծը։ Հանձնաժողովը միաձայն քվեարկեց կողմ։ Շնորհակալություն կենդանասերների կազմակերպություններին, շնորհակալություն մեր հանրությանը, որ անհամբեր սպասում է այս օրենքի ընդունմանը, եւ շնորհակալություն հանձնաժողովի բոլոր անդամներին։

Իմ դիրքորոշումը հստակ է՝ այս նախագիծը ավելի շատ մարդու՝ մարդ տեսակի եւ մարդ մնալու մասին է, եւ ես պարզապես երջանիկ եմ, որ մենք կարողացանք պահպանել մեր տեսակն ու պաշտպանել կենդանիներին տարատեսակ անասուններից։

Բրավո բոլորին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին