Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանին որոշեց Դիանա Աբգարի անունով զբոսայգի կոչել

08 Հոկտեմբեր, 2019 13:40
Երևանի ավագանին որոշեց Դիանա Աբգարի անունով զբոսայգի կոչել

Երևանի ավագանու նիստի ժամանակ քննարկվեց Երևանում Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու մասին առաջարկը։ Բանն այն է, որ 9 օր հետո կլրանա նշանավոր հասարակական գործիչ գրող և հրապարակախոս, Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր  հյուպատոս և աշխարհում հյուպատոս նշանակված առաջին կին, բարեգործ Դիանա Աբգարի 160-ամյակը։ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրճյանի փողոցներով և Մաշտոցի պողոտայով պարփակված զբոսայգին առաջարկվեց անվանակոչել Դիանա Աբգարի անունով։ Որոշումն ընդունվեց։

 

 

Լրահոս

Դիտել ավելին