Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ. նա կվիրահատվի

08 Հոկտեմբեր, 2019 10:41
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ. նա կվիրահատվի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի՝ նշելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Այն հարցին, թե արդյո՞ք վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին հայտնի է դարձել երկրորդ հետազոտությունից հետո, Խուդոյանը նշեց. «Հավանաբար։ Վստահ չեմ, բայց կարծես թե ՝ այո»։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է։ «Առանձնապես ոչ մի լուրջ բան չկա։ Գիտենք, որ կարճ ժամանակ անց նա դուրս կգրվի և կվերադառնա իր բնականոն կյանքին»,֊ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ արդեն տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին