Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորի մարզպետի պարտավորությունները ժամանակավոր կկրի Նանե Ասատրյանը

07 Հոկտեմբեր, 2019 19:46
Վայոց Ձորի մարզպետի պարտավորությունները ժամանակավոր կկրի Նանե Ասատրյանը

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Մարզպետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են փոխմարզպետ Նանե Ասատրյանի վրա:

Տրդատ Սարգսյանը հերքում է իր մասնակցությունը միջադեպին, սակայն իրավապահները դեռ ուսումնասիրում են միջադեպի մանրամասները: Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Միջադեպը գրանցվել է Եղեգնաձորի շենքերից մեկի բակում: Ըստ քննչական կոմիտեի, մարզպետի օգնականը բռունցքով հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։

 

Լրահոս

Դիտել ավելին