Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին վթարված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

07 Հոկտեմբեր, 2019 19:26
Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին վթարված ավտոմեքենայի ուղևորը  հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևորին (Գարիկ Ե., ծնված 1967 թ.), ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին