Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

07 Հոկտեմբեր, 2019 16:55
Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց:

Այսպիսով՝ դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց մերժել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ալումյանը ինքնաբացարկի երկու հիմք էր ներկայացրել. «Առաջինը՝ դուք սույն գործը քննելու համար պատշաճ դատարան չեք կարող համարվել եւ երկրորդ՝ կանխակալ բացասական վերաբերմունք ունեք պարոն Քոչարյանի նկատմամբ»:

Միջնորդության դեմ առարկել էր ե՛ւ մեղադրող, ե՛ւ տուժող կողմը:

 

Լրահոս

Դիտել ավելին