Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

07 Հոկտեմբեր, 2019 16:18
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկատվությունը հաստատեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

Նա նշեց, որ  իրենք համապատասխան կարգով դիմումը կներկայացնեն վարչապետի աշխատակազմ:

Նշենք, որ մարզպետերին նշանակում եւ ազատում է  ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը կապում են Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին: 

Մարզպետը հերքում է իր առնչությունն այդ միջադեպին եւ պնդում է, որ ինքն այդ ժամանակ տանն է եղել: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին