Կարևոր իրադարձություններ

Առիթն օգտագործելով թիրախավորում են Անդրանիկ Քոչարյանին՝ փորձելով վարկաբեկել նրան. Ժաննա Ալեքսանյան

07 Հոկտեմբեր, 2019 13:27
Հեղինակ՝ Ժաննա Ալեքսանյան
Առիթն օգտագործելով թիրախավորում են Անդրանիկ Քոչարյանին՝ փորձելով վարկաբեկել նրան. Ժաննա Ալեքսանյան

«Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Այլևս ակնհայտ է, որ ագրեսիվ արշավը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դեմ քաղաքական նպատակ է հետապնդում: Նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խիստ վիրավորված կեցվածքն ալևս մոռացության է մատնվել և նրան աջակցող անձինք, որոնց քաղաքական դիրքորոշումը հայտնի է, անցել են այլ դաշտ:

Վիրավորվածի կեցվածքով հանդես գալու փոխարեն արժեր որ նախկին տիկին նախարարը հետամուտ լիներ իր խոսքին և փաստերով հանդես գար: Իսկ հիմա նրանք առիթն օգտագործելով թիրախավորում են Անդրանիկ Քոչարյանին՝ փորձելով վարկաբեկել նրան: Նրանցից մեկն անգամ առաջարկել է հեռացնել նրան ԱԺ-ից:

Վերջիններիս նպատակները հեռահար են...Անդրանիկ Քոչարյանի գործունեությունը հրապարակային է և հենց այս պահին նա շատ կարևոր դերակատարում ունի ոչ միայն մարտի 1-ի գործով, այլև գլխավորում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը:»:

 

Լրահոս

Դիտել ավելին