Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

07 Հոկտեմբեր, 2019 12:51
Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

«911» ծառայություն հոկտեմբերի 7-ին, ժամը 07:45-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին «Opel Astra F» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Ա., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին, շրջվել և բռնկվել:

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ռոլանդ Գ., ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:09-ին, մարվել՝ 08:28-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին