Կարևոր իրադարձություններ

Զոհվել է երկու, փրկվել՝ 10 քաղաքացի. մեկ շաբաթում գրանցվել է 256 արտակարգ դեպք

07 Հոկտեմբեր, 2019 12:39
Զոհվել է երկու, փրկվել՝ 10 քաղաքացի. մեկ շաբաթում գրանցվել է 256 արտակարգ դեպք

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը գրանցվել է 436 դեպք, որից  256-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 173 հրդեհի ահազանգ, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 14 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 
 

Լրահոս

Դիտել ավելին