Կարևոր իրադարձություններ

Մինչեւ այսօր «WCIT 2019»-ն անցկացվել է կամ շատ մեծ, կամ զարգացած երկրներում. Ալեքսանդր Եսայան

07 Հոկտեմբեր, 2019 12:05
Մինչեւ այսօր «WCIT 2019»-ն անցկացվել է կամ շատ մեծ, կամ զարգացած երկրներում. Ալեքսանդր Եսայան

Մինչեւ այսօր «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը անցկացվել է կամ շատ մեծ երկրներում կամ զարգացած երկրներում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Հենց ապակենտրոնացման գաղափարը, որ մենք դրեցինք, մեծ դեր խաղաց, որ կոնգրեսն անցնի Հայաստանում: Մենք նշեցինք, որ կապված աշխարհում, որտեղ ինտերնետը մեծ հասանելիություն ունի, այլեւս մեծ նշանակություն չունի, թե դու որտեղ ես գտնվում՝ Հայաստանում, Սիլիկոնային հովտում, թե որեւէ զարգացած միջավայրում: Խոսքը ֆինանսական կապիտալի մասին չէ, այլ ստեղծարար միջավայրի: Այդ գաղափարն էր, որ մեզ օգնեց գրավել իրենց ուշադրությունը»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին