Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

07 Հոկտեմբեր, 2019 10:45
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում Փաշինյանն իր ուրախությունն է հայտնում առ այն, որ առիթ ունեցավ հյուրընկալել վերջինիս Հայաստանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում և որ երկկողմ հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատում են երկու երկրների՝ փոխըմբռնման և բարեկամության բարձր մակարդակը, ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերությունները:

Վարչապետն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել Վլադիմի Պուտինին պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավերի համար և վստահեցրել, որ համատեղ ջանքերով կհաջողվի առավել ամրապնդել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունն ու գտնել նոր ուղիներ դրա հետագա կատարելագործման համար` ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան:

 

Լրահոս

Դիտել ավելին