Կարևոր իրադարձություններ

Երևանում BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com

06 Հոկտեմբեր, 2019 21:57
Երևանում BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com

Հոկտեմբերի 6-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի 36 NM 062 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածի հետ երեխա է եղել, և այդ տեղեկությունը ոստիկաններն ու քննիչներն այս պահին պարզում են: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին