Կարևոր իրադարձություններ

«Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղի կառավարիչը, որը հափշտակել էր 122 մլն դրամ և փախուստի դիմել, ձերբակալվել է. Shamshyan.com

06 Հոկտեմբեր, 2019 20:43
«Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղի կառավարիչը, որը հափշտակել էր 122 մլն դրամ և փախուստի դիմել, ձերբակալվել է. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով`հոկտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանին:

Ըստ աղբյուրի՝ վերջինս աշխատում է «Արդշինբանկի» «Արտաշատ» մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, և օրեր առաջ հափշտակել էր 122 մլն դրամ ու ճողոպրել:

Աղբյուրի տեղեկություններով, բանկի մասնաճյուղի կառավարիչը ձերբակալվել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, նշված բանկի «Արտաշատ» մասնաճյուղի դրամարկղից մասնաճյուղի կառավարիչ, Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Սարգիս Գարեգինյանը կատարել էր խոշոր չափի գումարի հափշտակություն: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին