Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում 19-ամյա աղջկա մասնատված մարմին են հայտնաբերել

06 Հոկտեմբեր, 2019 19:05
Ռուսաստանում 19-ամյա աղջկա մասնատված մարմին են հայտնաբերել

Ռուսաստանի Չիտա քաղաքի կենտրոնում 19-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Անդրբայկալյան երկրամասի վարչությանը:

Նշվում է, որ բազմաբնակարանային շենքերից մեկի բնակիչները հայտնաբերել են աղջկա մարմնի մասերը շենքի մուտքի դրսի հատվածում:  

Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ սպանության նշաններով: Ոստիկաններն արդեն ձերբակալել են 1981 թվականի ծնված տղամարդուն, որը այդ շենքում տուն էր վարձակալել:

Տեղի աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել 15 հարկանի շենքի բնակարաններից մեկում: Նշվում է, որ հանցագործները գիշերով մասնատել են կնոջ մարմինն ու դուրս նետել 12-րդ հարկի պատուհանից:

 
 

Լրահոս

Դիտել ավելին