Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» տնտեսություն

06 Հոկտեմբեր, 2019 16:37
Հեղինակ՝ ՀՀ Կառավարություն
Նիկոլ Փաշինյանն այցելել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» տնտեսություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» տնտեսություն, որը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արեւադաշտ գյուղում։

Նիկոլ Փաշինյանը եւ Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։

Արգենտինահայ գործարարը նշել է, որ պատրաստ է շարունակել ներդրումային գործունեությունը եւ նոր ծրագրեր իրականացնել՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու տնտեսական բարգավաճման։

 

Լրահոս

Դիտել ավելին