Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Բեկորի հուշարձանին

06 Հոկտեմբեր, 2019 16:18
Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Բեկորի հուշարձանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակի կապակցությամբ այցելել է նրա անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ Բեկորը հանդիսանում է Արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը, ում սխրանքները օրինակ կծառայեն սերունդների համար:
 

Լրահոս

Դիտել ավելին