Կարևոր իրադարձություններ

Ջրառատ գյուղում ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին

06 Հոկտեմբեր, 2019 15:37
Ջրառատ գյուղում ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 5-ին, ժամը 23:13-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ա.) բախվել է բետոնե պատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին