Կարևոր իրադարձություններ

Սատկել է աշխարհի ամենածեր կրիան (տեսանյութ)

06 Հոկտեմբեր, 2019 15:18
Սատկել է աշխարհի ամենածեր կրիան (տեսանյութ)

Նիգերիայում մահացել է Ալագբա անունով աշխարհի ամենածեր կրիան: Նա 344 տարեկան էր: Այս մասին հայտնում է ВВС-ն:

XVII դարի վերջին ծնված կրիան, որը Ռուսաստանի կայսր Պյոտր I-ի ժամանակակիցն է, մահացել է Նիգերիայի հարավ-արևմուտքում: Նա ապրում էր Սավնի ցեղի առաջնորդ Օգբո-մոսոյի պալատում: Կրիային բերել էր առաջնորդի նախնիներից մեկը:

Կրիան բավականին հայտնի էր և բազմաթիվ զբոսաշրջիկներ գալիս էին նրան տեսնելու:  Տեղացիները հավատում էին, որ նրան դիպչելիս բժշկվում են և նա հաջողություն է բերում:

Ալագբան առնվազն երկու անձնական օգնական ուներ, որոնք հոգում էին նրա կարիքներն ու կերակրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին