Կարևոր իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները

06 Հոկտեմբեր, 2019 13:00
Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները

Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները:

Այս մասին Instagram-ի իր էջում գրել է մարզիչը: Շաբաթներ առաջ աշխարհի առաջնության եզրափակչից  առաջ կողոսկորների վնասվածքի պատճառով գյումրեցի ըմբիշը չէր մարզվում:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում օլիմպիական չեմպիոնի հայրը և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը հայտնել էր, որ մարզիկին վիրահատության չեն ենթարկի, սակայն հիմնական մարզումների նա կվերադառնա մեկ ամսից:

Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչմանն ու 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակեց:

 

Լրահոս

Դիտել ավելին