Կարևոր իրադարձություններ

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

06 Հոկտեմբեր, 2019 11:56
Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվել է մոտ 200 քմ, Զովունի գյուղում՝ 3000 քմ, Շիրակի մարզի Մայիսյան գյուղում՝ 400 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 

Լրահոս

Դիտել ավելին