Կարևոր իրադարձություններ

Արմավիրում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է

06 Հոկտեմբեր, 2019 11:52
Արմավիրում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00։10-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի բնակիչ, 35-ամյա Զոհրաբ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 34 ZC 140 համարանիշի ավտոմեքենայով Եղեգնուտ-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով վարորդ Զոհրաբ Ա-ն տեղում մահացել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին