Կարևոր իրադարձություններ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին (տեսանյութ)

05 Հոկտեմբեր, 2019 20:00
Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին (տեսանյութ)

Պետական սահմանի մարտական հերթապահության ՀՀ ոստիկանության զորքերի հերթափոխը տեղի է ունեցել օրերս։ Ինչպես տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Դիմելով ներկաներին՝ Արման Սարգսյանը նշել է, որ ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպանելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն։ Նա շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ մաղթելով անփորձանք ծառայություն։
Ավանդույթի համաձայն ոստիկանները մեկնելուց առաջ աղոթել են ու երդվել։ Հանդիսավոր երթից հետո նրանք մեկնել են Տավուշ՝ նվիրական առաքելության։

 

Լրահոս

Դիտել ավելին