Կարևոր իրադարձություններ

«Հայելի» ակումբի դեմ բողոքի գործողություններ են տեղի ունեցել

05 Հոկտեմբեր, 2019 19:00
«Հայելի» ակումբի դեմ բողոքի գործողություններ են տեղի ունեցել

Այսօր երեկոյան չորս երիտասարդ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանն ու Հայկ Ստեփանյանը, պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Պահանջը մեկն է՝ փակել լրատվամիջոցը:

Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հոդվածն է։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույն գործողությունը կրկնել ակումբի ներսում, սակայն դուռը փակ էր։

Ակցիայի մասնակիցները «Հայելի»-ին որակել են Ադրբեջանի կամակատար՝ ասելով, որ Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի համար հուժկու հարված համարող ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է լինի:

 

Լրահոս

Դիտել ավելին